Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 մար 2024 20:18

Ինչպե՞ս են աչքերը մատնում, թե ինչ է մտածում մարդը այդ պահին

Ինչպե՞ս են աչքերը մատնում, թե ինչ է մտածում մարդը այդ պահինՍովորաբար մարդիկ մոռանում են, որ իրենց մատնում են աչքերը: Մարդու հայացքը, անգամ ուղղությունը, որով նա նայում է, կարող է հուշել, թե ինչ է նա մտածում այդ պահին։
 
Երբ մարդը վստահ ուզում է իր սուտը պաշտպանել և գիտակցաբար ստում է, նա ջանում է տեսողական կապ պահպանել։ Նա խորաթափանց նայում է ձեր աչքերի մեջ։ Դա արվում է նրա համար, որպեսզի հասկանա, թե հավատում եք արդյոք իր ստին։ Իսկ երբ մարդը հանկարծակիի է եկել և ուզում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, նա անմիջապես ձեր ուշադրությունը շեղում է այլ բանի վրա. մտնում է ուրիշ սենյակ իբր գործ ունի կամ սկսում է կոշիկները կապել, թղթերը դասավորել և ինչ-որ բան մրթմրթալ քթի տակ։ Երբեմն կարող է նայել ձեր աչքերի մեջ՝ հուսալով աջակցություն գտնել։ Նա կարող է և չստել, բայց շատ անվստահ լինել իր իրավացիության մեջ։

Հետևեք աչքերը թարթելուն։ Երբ ստում են, հաճախ են թարթում, քանի որ սթրես են ապրում։ Բացի այդ, դա կարող է նշանակել, որ խոսակցության թեման տհաճ է։ Մարդը որքան քիչ է թարթում, այնքան նա այդ պահին երջանիկ է։
 
Հարց տալիս հետևեք աչքերին։ Որպես կանոն, եթե մարդը թեքում է հայացքը մի կողմ, նշանակում է փորձում է հիշել, որպեսզի ասի ճշմարտությունը։ Կարևոր է, թե որ կողմ։ Նայեք հոգեբանների սխեման, որը պատմում է, թե ինչ է նշանակում աչքերի շարժումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր