Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

01 մար 2018 18:05

Կինը ողջ ամուսնուն սխալմամբ դիահերձարան է ուղարկել

 Կինը ողջ ամուսնուն սխալմամբ դիահերձարան է ուղարկել
Չինական Շիյան քաղաքի բնակիչը մահացել է դիահերձարանում այն բանից հետո, երբ կինը նրան մահացածի տեղ է դրել։
Փետրվարի 26-ին կինը չի կարողացել արթնացնի ամուսնուն։ Նա անշարժ պառկած է եղել մահճակալին և ինչպես նրան թվացել է՝ չի շնչել։ Քանի որ տղամարդը քաղցկեղի վերջին փուլում էր գտնվում, նա որոշել է, որ ամուսինը մահացել է։
Մի քանի ժամից սխալը նկատել են թաղման բյուրոյի աշխատակիցները, ովքեր չինացուն պատրաստում էին հուղարկավորության։ Նրա շրթունքներն ու մատերը դողում էին, երբ նրան հագցնում և պատրաստում էին։
Զարկերակը ստուգելուց հետո պարզվել է, որ նա ողջ է։
«Սա երրորդ նման դեպքն է այն բանից հետո, ինչ ես այս գործին եմ»,– ասում է թաղման բյուրոյի մենեջերը։ Նրա խոսքերով՝ նախքան հարազատին մահացած համարելը, անհրաժեշտ է ստուգել նրա զարկերակն ու ճնշումը։
Դիահերձարանից շտապօգնություն են կանչել, սակայն մինչև այն հասել է, տղամարդը մահացել է։ Ժամանած բժիշկները կարողացել են միայն փաստել նրա մահը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր