Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

01 մար 2018 20:00

Երկու պարագայում էլ մենք շահող ենք. Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին

Իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ դրա շուրջ ծավալման գործընթացին:

Նրա խոսքով, երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական. «Եվ եկանք այն եզրակացության, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը միջեւ վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որեւէ պետություն, որն ունենա այլ կարծիք. «Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները»:

Երկրորդ հանգամանքը, սըտ ՀՀ նախագահի, այն է, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելը, այնուհետեւ այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից:

«Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետեւից՝ հույս չունենալով, որ որեւէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր