Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

26 դեկ 2018 14:10

Չավուշօղլուի վերջին հայտարարությունները վտանգավոր են

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները վտանգավոր և անթույլատրելի են, քանի որ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապել է արցախյան կարգավորման հետ։
Ըստ Շարմազանովի՝ Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։
«Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։ Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։
Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է»,- գրել է նա Facebook-յան իր էջում՝ հավելելով. «Իսկ չե՞ք ասի, ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը»:
Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան դեռեւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բուռն շրջանում, որը նախաձեռնել էր ՀՀԿ առաջնորդ, այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջ քաշեց արցախյան հիմնախնդրի՝ ի օգուտ Բաքվի կարգավորման նախապայմանը։
Այդ նախապայմանը շարունակեց մնալ օրակարգում մինչեւ գործաընթացի ավարտը, որը տարիներ տեւեց։ Սերժ Սարգսյանը միայն իր նախագահական ժամկետի ավարտին հրամանագիր ստորագրեց՝ Թուրքիայի հետ զույց արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։
Հիշեցնենք, Չավուշօղլուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Նա նշել է, որ իրենց նախապայմանը հստակ է՝ հարկավոր է լուծել Ղարաբաղի խնդիրը։
«Եթե Հայաստանը չի ցանկանում ապրեսլ որպես մեկուսացված պետություն, պետք է կարգավորել առկա խնդիրները: Զգայուն հարցերը հայտնի են՝ մենք կաջակցենք ցանկացած որոշման, որը կընդունի Ադրբեջանը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր