Դատապարտյալը խցում փորձել էր սավանով կախվել

Դատապարտյալը հունվարի վերջերին օրերին կարանտինային խցում ինքնասպանության փորձ էր կատարել՝ սավանով խցի պատուհանի ճաղավանդակից փորձել էր կախվել, ինչը սակայն կանխվել էր քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Հայտնի է դարձել, որ տղամարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ վերջին անգամ դատապարտվել է 2013թ դեկտեմբերի 24-ին՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկում, քանի որ գումարվել է նաև նախկինում նշանակված պատժի չկրած մասը:
Իսկ արարքը որի համար նա դատապարտվել է, եղել է այն, մուտք է գործել Արարատի մարզի Այնթապ գյուղի տներից մեկը, և ննջասենյակի մահճակալի վերմակի տակից վերցնել է 6000 դրամ գումար, իսկ զարդատուփից` ընդհանուր 7700 դրամ արժողության 4 զույգ ականջօղեր, 1 մատանի, 5 հատ սրտաձև և 2 հատ ռուսերեն «Ա» տառի տեսքով ոչ թանկարժեք մետաղյա զարդեր:
Սակայն նրան չի հաջողվել աննկատ փախչել այդ տանից, քանի որ տան դիմաց նրան նկատել է հարևանուհին, ապա տանտերը փախուստի ժամանակ նրան բռնել է:
Մինչ դատապարտվել՝ տղամարդն առողջական խնդիր է ունեցել՝ մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամ է: