Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

04 մար 2018 15:21

Հաջողության և անհաջողության բանաձևերն ըստ հոգեբանի

Հաջողության և անհաջողության բանաձևերն ըստ հոգեբանիՀաճախ է օգտագործվում հաջողակ կամ անհաջողակ մարդ արտահայտությունը: Արդյո՞ք հենց մարդը ինքը չէ իր հաջողության կամ անհաջողության գլխավոր պատճառը՝ թեմայի շուրջ զրուցեցինք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Մարդու հոգեբանությունը, վարքագիծը որքանո՞վ է կարևոր նրա հաջողակ լինելու համար:
-Կարող ենք ասել, որ մարդու հոգեբանությունը հիմնաքարն է  նրա հաջողությունների: Առօրյայում ընդունված է օգտագործել «հաջողակ մարդ է», «անհաջողակ մարդ է» արտահայտությունները, սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կարող են լինել և հաջողություններ և անհաջողություններ: Հնարավոր է նաև, որ ոմանց մոտ որևէ մեկն ավելի գերակշռող լինի, օրինակ հաջողությունները: Հաջողակ լինելը բազմագործոնային է, և եթե կա տեսակետ, որ հաջողությունները հանգամանքների դրական ընթացքով են պայմանավորված, ապա հակված եմ այն տեսակետին, որ հաջողակ լինելու գործում մեծ ներդրում ունենում է հենց ինքը` անձը: 
-Խոսենք հույզերի մասին: Դրական կամ բացասական նախատրամադրվածությունը կարո՞ղ է մարդուն մղել հենց այդ որոշմանը: 
-Նախատրամադրվածությունը մեծապես ազդում է արդյունքի վրա: Գաղտնիք չէ, որ մտքերը ուժ ունեն և անմիջապես արտացոլվում են նաև հուզական ոլորտի վրա, ի վերջո դրսևորվում վարքի միջոցով: Դրական նախատրամադրվածությունը ապահովում է դրական հոգեվիճակ և մեծացնում հավանականությունը դրական որոշման կամ արդյունքի: 
-Լավատեսությունը հաջողության հասնելու նախապայման կարո՞ղ է լինել:
-Հաջողության հասնելու հոգեբանական գործոնների մեջ լավատեսությունը առաջատարն է, անշուշտ կարևոր են նաև դրական ինքնավերաբերմունքը, հումորի զգացումը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, ազնվությունը, կոմպետենտությունը և այլն: 
-Շարունակական՝  իրար հաջորդող, անհաջողություններն ինչի՞ հետևանք կարող են լինել: Արդյոք կարելի է հավատալ «բախտը չի բերում» արտահայտությանը:
-Հեշտագույն տարբերակն է «հավատալ, որ բախտը չի բերում», և որին հիմնականում հակված են լինում հենց իրենց «անհաջողակ» համարող մարդիկ, քանի որ նրանց համար հաջողությունը կախված է ճակատագրից, հանգամանքներից, այլ մարդկանցից, բայց ոչ իրենցից: Անհաջողությունները օբյեկտիվ «վերամշակելու» արդյունքում կարելի է ձեռք բերել հաջողության հասնելու լրացուցիչ բանալիներ կամ նվազագույնը` սխալը չկրկնելու հնարավորություն: 
-Երջանիկ լինելու համար ինչ է հատկապես անհրաժեշտ, հոգեբանական տեսանկյունից ի՞նչ է երջանկությունը:
-Ինչպես ասել է Դ. Կարնեգին. «Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այդ ամենի մասին ինչ եք մտածում»:  Այսինքն, երջանկության սահմանումը խիստ սուբյեկտիվ է, և երջանիկ լինելը սուբյեկտից է կախված: Այնպես որ, յուրաքանչյուրն իր երջանկությունը պետք է փնտրի և գտնի իր ներսում: 
-Ձեր խորհուրդը մեր ընթերցողին: 
-Շնորհակալ լինել. օգտակար է, քանի որ մեծ ձգողականություն և ուժ ունի: Նպաստում է լավ տրամադրությանը, քնի որակին, խթանում լավատեսությանն ու երջանկության զգացումին, ամրապնդում հարաբերությունները, դրական մտածողությունը: Ավելին, հաջողության բանաձևում իր կայուն տեղն է զբաղեցնում.  որևէ երազանք իրագործելուց առաջ շնորհակալ եղեք արդեն իսկ ունեցածի համար: Երբ շնորհակալ եք, Ձեր ներսում նշանակալիության, ամբողջականության, ներդաշնակության զգացումն է տիրում` լցված սիրով ու բարությամբ: 
Հարցազրույցը՝ Իրինա Սարգսյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր