Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

07 մար 2018 15:10

Մոսկվայում հայազգի տաքսու վարարոդը բախվել է ռեփեր Տիմատիի Gelandewagen-ին․ տաքսու վարորդից պահանջում են 10 միլիոն ռուբլի

Մոսկվայի կենտրոնում տրանսպորտային պատահար է տեղի ունեցել հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփ կատարող Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ:
 
Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը՝ հղում անելով իր աղբյուրին` հավելելով, որ երգչի ավտոմեքենան այրվել է «Վարորդին ուղեկցող մարդիկ մոտ 10 միլիոն ռուբլի են պահանջել: Փոխանակվեցին հեռախոսահամարներով, հաջորդ օրն էլ Մարտիրոսյաններին (տաքսու տերերին) զանգահարեցին՝ առաջարկելով փոխհատուցել վնասը»,–նշել է աղբյուրը:
 
Եթե հայ տղամարդը ճանաչվի ՃՏՊ-ի մեղավոր, ապա Տիմատին, լինելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տերը, կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված ամենագնացի վնասը, որը գնահատվում է 8 միլիոն ռուբլի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր