Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 մար 2018 10:45

Հայաստանում ռուսական զորամասի հրամանատարը կազմակերպել է նախագահական ընտրություններ՝ ի օգուտ Պուտինի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է:
 
Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին և ապա բաժանել քվեաթերթիկները: Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ, բոլորը ընտրել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի մասին նախապես ազդարարել էր զորամասի հրամանատարը:
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր