Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հուլ 2021 11:35

Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջել են ստուգել ԱՄՆ-ի կենսալաբորատորիան՝ կանխելու հետագա համաճարակները

Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատերեր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ուղղված բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով հետաքննել իրավիճակը Ֆորտ Դեթրիկում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում՝ «կանխելու համար հետագա համաճարակները», հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Global Times-ին:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր Associated Press-ը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ​​ծագման հավանականությունը: Այնուհետեւ նա հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է 2019 թվականի դեկտեմբերին COVID-19-ով վարակվածության առաջին դեպքերի շրջանի լաբորատորիաների ու հետազոտական ​​հաստատությունների ստուգում իրականացնել:

ՉԺՀ բնակիչների բաց նամակում ասվում է, որ հետագա համաճարակները կանխելու համար ԱՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի լաբորատորիաներին, որոնք ուսումնասիրում են վտանգավոր վարակները կամ կենսաքիմիական զենքերը: Նամակում առանձնացված է Մերիլենդ նահանգի Ֆորտ Դեթրիկ քաղաքում տեղակայված ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտը (USAMRIID), որտեղ, ինչպես պնդում են, պահվում են վտանգավոր եւ վարակիչ վարակներ՝ Էբոլա, SARS, MERS եւ ջրծաղիկ: Դրանցից ցանկացածի արտահոսքը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել:

«2019 թվականի աշնանը լաբորատորիայից արտահոսք է ունեցել նախքան COVID-19 համաճարակի բռնկումը, սակայն ԱՄՆ-ն ազգային անվտանգության պատրվակով մանրամասն տեղեկություններ չի բացահայտում», - ասվում է նամակում:

Նշվում է, որ Չինաստանը թույլ է տվել արեւմտյան երկրների վարակաբաններին եւ ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այցելել Ուհանի վարակաբանության ինստիտուտ, սակայն ԱՄՆ-ը չի բացել Ֆորտ Դեթրիկի լաբորատորիան եւ «նախնական տվյալներով չի կիսվել ԱՄՆ աշխարհաքաղաքական ազդեցությունից անկախ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ»:

Ամերիկյան լաբորատորիան, ըստ թերթի, ժամանակավորապես փակվել է 2019 թվականին՝ ԱՄՆ Հիվանդությունների վերասհկման եւ կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) կողմից ստուգումների ենթարկվելուց հետո: Փակման պատճառը եղել են «կեղտաջրերի ախտահանման հետ կապված ենթակառուցվածքային խնդիրները», սակայն, հրատարակության կարծիքով, բացատրությունը համոզիչ չէր: Միայն վարակի ծագումը պարզելով՝ աշխարհը կարող է վերացնել հնարավոր վտանգները եւ խուսափել համաճարակի հաջորդ բռնկումներից, գրել է թերթը:

Չինացի մի խումբ օգտատերեր նամակ են պատրաստել եւ թերթին խնդրել են հրապարակել այն սոցիալական ցանցերում, ինչը արվել է շաբաթ՝ հուլիսի 17-ին: Մեկ օրվա ընթացքում նամակը հավաքել է ավելի քան 500 հազար ստորագրություն, նշել է թերթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր