«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 մար 2018 18:20

Աշտարակում կոյուղաջրի մեջ հայտնաբերված պտղի մոր ինքնությունը պարզվել է

Ոստիկանության ծառայողները պարզել են Աշտարակում կոյուղաջրի մեջ հայտնաբերված մարկային պտղի մոր ինքնությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պարզվե՞լ է պտղի մոր ինքնությունը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 12-ին հաղորդվել էր, որ Աշտարակ քաղաքում կոյուղու հորից դեռևս լիովին չձևավորված մարդկային պտուղ հայտնաբերելու մասին:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է պտղի կենսաբանական մոր ինքնությունը: Նա 1990-ին ծնված քաղաքացի է: Վերջինս հրավիրվել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր ժամը 11:15-ին՝ հաղորդում է ստացվել, որ Աշտարակի քաղաքի Կույրերի թաղամասի կոյուղու հորում հայտնաբերվել է նորածնի դի:

Մեկնած խումբը պարզել էր, որ հորում հայտնաբերվել է լիովին չձևավորված մարդկային պտուղ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր