Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 մար 2018 14:00

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է . Mercedes-ով ու Lexus-ով փակել են իր Mitsubishi-ի առջև և առևանգում կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և տարել անհայտ ուղղությամբ։
 
Ինչպես հայտնում է կայքը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Լ. Ադիբեկյանը հայտնել է, որ Ինգա Ո.-ին առևանգողները եղել են Mercedes ու Lexus մակնիշի նույն համարանիշներով, սակայն տարբեր տառերով ավտոմեքենաներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց Մալաթիայի ոստիկանություն են ներկայացել Ինգա Ո.-ի ծնողները և հայտնել, որ ոչ մի առևանգում էլ տեղի չի ունեցել, այլ Լ. Ադիբեկյանի ավտոմեքենայից աղջկան դուրս բերողը նրա նշանածն է եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է, ով աշխատում է «Սոցիոմետր անկախ սոցիալաոկան կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես հոգեբան։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր