Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 մար 2018 11:20

Ժոզե Մոուրինյոն կրկին դարձել է Հենրիխ Միթարյանի մարզիչը

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` ESPN-ի վարկածով։ Պորտալը կազմել է տուրի լավագույն թիմը` բաղկացած 11 խաղացողից և մարզիչից։
 
Թիմում Մխիթարյանն ընդգրկվել է որպես աջ կիսապաշտպան։ Միկիի հետ խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել նաև «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին։ Թիմում այլևս «զինագործներ» չկան, հայտնում է SputnikArmenia-ն։
 
Լոնդոնյան ակումբի երկու խաղացողների հետ թիմում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» երեք խաղացողներ, «Նյուկասալի» երկու և «Սուոնսի սիթիի», «Լեյսթերի», «Չելսիի», «Տոտենհեյմի» մեկական խաղացողներ։ Հավաքանի մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր