Մայր Աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել          Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին       Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ    

14 մար 2018 14:00

«Իր որդիների համար». Միհրան Պողոսյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց միաձայն. տեսանյութ

«Իր որդիների համար». Միհրան Պողոսյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց միաձայն. տեսանյութԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նախագիծը: Եթե այս օրենքը ընդունվի, ապա հնարավոր կլինի թույլ տալ օտարերկյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: Խոսքը վերաբերվում է հանրակրթական ուսումնական հասատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիք: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին նախագծին:

Նիստից հետո Միհրան Պողոսյանը պատասխանելով լրագրողների, թե արդյո՞ք այս նախագիծը հանուն իր երեխաների է մշակվել, Պողոսյանն ասաց. «Հանուն մեր բոլորի երեխաների»:

Լրագրողի հարցին՝ նաեւ հանուն արդեն Լոնդոնում սովորող իր տղայի՞, Միհրան Պողոսյանը խուսափեց պատասխան տալ եւ արագ հեռացավ:
 
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր