Հրդեհ՝ Ստեփանավանում, այրվել են տան տանիքը և 3 սենյակ՝ գույքով          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար    

14 մար 2018 21:00

Հրաժեշտ տվեք մազաթափությանը

Հրաժեշտ տվեք մազաթափությանըՄազաթափության դեմ պայքարելը բավական բարդ է․ խնդրից ազատվելու համար հարկավոր է հասկանալ պատճառն ու վերացնել այն։ Կարող են արդյունավետ լինել նաև բնական միջոցները։

Դիմակներն օգնում են ամրացնել և վերականգնել մազարմատները, ինչպես նաև ակտիվացնել դրանց աճը։

Առաջին միջոցը պատրաստվում է գազարի հյութով։ Այն բետա-կարոտինի և վիտամին A-ի աղբյուր է։ Վերջինը կարևոր է ոչ միայն տեսողության, այլև մազերի ամրացման համար։

Գազարից թարմ հյութ պատրաստեք՝ 2-3 ճաշի գդալ, բամբակի օգնությամբ քսեք գլխամաշկին։ 15 րոպե անց լվացեք մազերը։ Կրկնեք 5 օր, հետագայում՝ շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։ Երբ նկատեք, որ մազերն ամրացել են, մազաթափությունը դադարել է, կարող եք դիմակն օգտագործել ամսվա ընթացքում 1-2 անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր