Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

10 մայիս 2025 10:51

Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ

Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներՄազաթափության դեմ պայքարելը բավական բարդ է․ խնդրից ազատվելու համար հարկավոր է հասկանալ պատճառն ու վերացնել այն։ Կարող են արդյունավետ լինել նաև բնական միջոցները։

Դիմակներն օգնում են ամրացնել և վերականգնել մազարմատները, ինչպես նաև ակտիվացնել դրանց աճը։

Առաջին միջոցը պատրաստվում է գազարի հյութով։ Այն բետա-կարոտինի և վիտամին A-ի աղբյուր է։ Վերջինը կարևոր է ոչ միայն տեսողության, այլև մազերի ամրացման համար։

Գազարից թարմ հյութ պատրաստեք՝ 2-3 ճաշի գդալ, բամբակի օգնությամբ քսեք գլխամաշկին։ 15 րոպե անց լվացեք մազերը։ Կրկնեք 5 օր, հետագայում՝ շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։ Երբ նկատեք, որ մազերն ամրացել են, մազաթափությունը դադարել է, կարող եք դիմակն օգտագործել ամսվա ընթացքում 1-2 անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր