ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

15 մար 2018 17:35

Ինչպե՞ս պայքարել ատամնացավի դեմ տնային պայմաններում

 Ինչպե՞ս պայքարել ատամնացավի դեմ տնային պայմաններում
Պղպեղը և պղպեղի հետ խառնած աղը կարող է շատ օգտակար լինել, երբ ատամը դառնում է չափազանց զգայուն, քանի որ երկուսն էլ ունեն հակաբակտերիալ, հակաբորբոքային, անալգետիկ հատկանիշներ:
1. Խառնեք հավասար քանակությամբ պղպեղ ու սովորական աղ մի քանի կաթիլ ջրի հետ մածուցիկ նյութ ստանալու համար:
2. Քսեք այն ցավող ատամի վրա և թողեք մի քանի րոպե:
3. Մի քանի օր շարունակ կրկնեք գործողությունը:
Սխտորի օգտագործումը նույնպես կարող է ատամնացավը հանգստացնել: Սխտորը ահակաբիոտիկ է և այլ բժշկական հատկանիշներ ունի, որոնք կարող են ցավը նվազեցնելու գործում շատ օգտակար ու արդյունավետ լինել:
1. Խառնեք մի պճեղ ճզմած սխտորը (կամ սխտորի փոշին) մի քիչ աղի կամ սև աղի հետ և դրեք ուղիղ վնասված ատամի վրա ցավը թեթևացնելու համար: Նախընտրության դեպքում կարող եք 1 կամ 2 պճեղ սխտոր ծամել:
2. Կրկնեք այս բնական բուժումը մի քանի օր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր