Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

15 մար 2018 18:20

Հինգ խորհուրդ կանանց, թե ինչպես դուր գալ տղամարդուն

 
Եղի՛ր կանացի եւ սեքսուալ
Կնոջ մասին տղամարդն իր առաջին տպավորությունը ձեւավորում է վիզուալ ինֆորմացիայի հաշվին։ Խոսքը ոչ այդքան սանրվածքի կամ հագնվելու ոճի մասին է, թեպետ դրանք, անխոս, կարեւոր են, որքան կանացիության եւ գաղտնի սեքսուալության։ Թեթեւ քայլվածք, գեղեցիկ կեցվածք, մեղմ ժեստեր, պայծառ ժպիտ, փայլող աչքեր, սրան այն բաներն են, որոնք տղամարդիկ հմայիչ կնոջ անբաժան մասն են համարում։ Դրան գումարած՝ աղջիկը պետք է ունենա խնամված մաշկ, գեղեցիկ եւ մաքուր մազեր, առողջ, կոկիկ եղունգներ։ Հենց այս չափանիշներն են տղամարդու մոտ ենթագիտակցորեն ստեղծում անհավանական սեքսուալ հմայք։
Եղի՛ր բնական եւ չափի մեջ
Առաջին կետից սահուն կերպով անցում ենք կատարում երկրորդին, քանի որ կանացիությունը եւ բնականությունը տղամարդկանց գիտակցության մեջ գրեթե անբաժանելի հասկացություններ են։ Տղամարդկանց գրեթե 90 տոկոսը, որոնք մասնակցել են գրավչության մասին հարցումներին, խոստովանել են, որ նախընտրում են բնական գեղեցկությունը։ Ավելին՝ նրանք բառացիորեն ատում են կոսմետիկան, հատկապես այն, որը խանգարում է վայելել կնոջ բնական գեղեցկությունը։ Առաջին հերթին սա վերաբերում է շրթներկին եւ փայլին, որոնք տղամարդիկ, մեղմ ասած, հաճույքով չեն ուտում համբուրվելիս։ Տղամարդիկ չեն սիրում նաեւ կանացի գեղեցկության այնպիսի անբաժանելի ատրիբուտներ, ինչպիսիք են տոնային քսուքը, ստվերաներկը, մազերի լաքը, սուր բույրով օծանելիքը։ Սրանցից առաջին երկուսը հաճախ են կեղտոտում հագուստը, իսկ երրորդը կեղծամի տպավորություն է ստեղծում, վերջինն էլ առհասարակ վանում է։  Եզրակացությունը պարզ է. ավելի քիչ դեկորատիվ, ավելի շատ խնամքի կոսմետիկա։ Այդ պատճառով փողը ծախսի՛ր լավ դիմակների, քսուքների եւ պրոցեդուրաների վրա, որոնք կարող են բարելավել քո մաշկի եւ մազերի վիճակը։
Կին–գաղտնիք եղի՛ր
Ամեն տղամարդ իր ներսում որսորդ/նվաճող/ասպետ է, որը ձգտում է նվաճել եւ գրավել։ Եվ եթե նրա առաջ «բաց գիրք» է, եւ բոլոր գաղտնիքներն արդեն բացահայտված են, ապա շատ շուտով նման կինը տղամարդու կձանձրացնի։ Թող քո տղամարդը նորից ու նորից բացահայտի քեզ մեջ նոր  հետաքրքիր սահմաններ, որոնց գոյության  մասին նա երբեք չի էլ կասկածել։ Միայն թե զգույշ եղիր եւ չափը մի՛ անցիր. գլուխկոտրուկ-կնոջից տղամարդիկ փախչում են ավելի արագ, քան «կարդացած գրքից»։
Եղի՛ր բաց եւ պոզիտիվ
Դրական տրամադրությունը եւ  նոր բաների համար բաց լինելը երկու որակ են, որոնց առկայությունը տղամարդիկ պարտադիր են համարում սիրելի կնոջ բնավորության մեջ։ Դա չի նշանակում, որ քեզ չի կարելի լացել եւ բողոքել սիրելին, որ խնդիրներ ունես։ Ուղղակի դա պետք չէ հաճախ անել, այլ միայն այն դեպքերում, երբ դրա կարիքն իրոք կա։ Փոքր դժվարությունները դիմավորի՛ր ժպիտով եւ մարտական տրամադրությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն կօգնի քեզ նվաճել տղամարդուն, այլ նաեւ կուժեղացնի քո սթրեսադիմացկունությունը։
Անկե՛ղծ եղիր
Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես դուր գալ տղամարդուն եւ մեկընդմիշտ նվաճել նրան։ Անկե՛ղծ եղիր նրա հետ անկողնում։ Խոսքը ձեր սեռական հարաբերությունների անկեղծության մասին է։ Տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի կեղծավորությունը, հատկապես երբ նրանք տարբեր բաներ են ձեւացնում։ Եվ եթե դու կարծում ես, որ օրգազմ կամ ցանկություն ձեւացնելով՝ դու կպահպանես ձեր հարաբերությունները, ապա չարաչար սխալվում ես։ Տղամարդը միշտ զգում է, թե երբ է կինը «խաղում»։ Զուգընկերոջ հետ վստահելի հարաբերություններ կառուցի՛ր, միշտ բարձրաձայնի՛ր քո զգացմունքների մասին, հետաքրքրվ՛ր նրա ֆանտազիաներով։ Միայն թե դա նրբանկատ արա եւ համապատասխան պահին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր