Հուլիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ԱՄՆ-ում ծնվածների քաղաքացիության սահմանափակման հրամանագիրը       Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին    

16 մար 2018 21:10

Մանրամասներ Գյումրիում փլուզման դեպքից

Մարտի 16-ին՝ ժամը 17:24-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 6 ա շենքի բակում գտնվող չգործող կաթսայատան պատը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող կաթսայատան (մոտ 24 քմ) հյուսիսարևմտյան հատվածի պատից մոտ 15 քմ հատված և ծածկից՝ 4 երկաթբետոնյա կառուցատարր:

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր