ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 մար 2018 12:45

Երևանում ԱԺ-ի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում ԱԺ-ի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետը վրաերթի է ենթարկել հետիոտնինՃանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավագյանը Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտ իր վարած Lexus մակնիշի 10 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ Նունե Բալայանին։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավագյանն աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ վրաերթի ենթարկված Ն. Բալայանն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր