Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար       Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 մար 2018 10:30

Մարզպետ Հովիկ Աբովյանի և պատգամավոր Սուրեն Մանուկյանի հարաբերություները շարունակում են լարված մնալ

Մարզպետ Հովիկ Աբովյանի և պատգամավոր Սուրեն Մանուկյանի հարաբերություները շարունակում են լարված մնալՏավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Սուրեն Մանուկյանի հարաբերություները շարունակում են լարված մնալ:
Բանն այն է, նախորդ տարվա վերջին, պատգամավորը ԱԺ ամբիոնից  հայտարարեց, որ մարզպետը հաճախ սոցիալական օգնությունները բաժանում է իր մերձավորներին  և անապահովներից շատերին զրկում է օգնություն ստանալու հնարավորությունից: 
 
Մեզ հետ զրույցում, Հովիկ Աբովյանն էլ ասել էր, որ վերոհիշյալ խնդիրը  իրականության հետ որևէ կապ չունի և, որ ինքը  բոլոր  ցուցակագրվածների  տվյալներին տիրապետում է. «Բոլոր ստացողներն էլ սոցիալապես անապահով ընտանիքներից են եղել, իսկ պատգամավորը երիտասարդ է, նոր է մուտք գործել քաղաքականություն   և ինքնահաստատման կարիք  ունի, ես նրան ժամանկին շատ եմ օգնել»,- նշել էր Հովիկ Աբովյանը:
Սուրեն Մանուկյանն էլ իր հերթին, ի հակադարձում Հովիկ Աբովյանի, Hayacq.com-ին ասաց.«Աբովյանը  շատ ճիշտ է ասել նա մեծ լավություներ ունի արած հատկապես խորհրդարանական ընտրություների ժամանակ, երբ իմ կողքը չի կանգնել, դրանից մեծ լավությու՞ն»:
    
Նշենք, որ այսօր էլ, Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, ուր հրապարակված է  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի 2018թ. փետրվարի 8-ի ստորագրած մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգևատրելու մասին որոշումը, բացակայում է այն հավելվածը, ըստ որի` պարգևատրումը կատարվել է 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով: 
 
Այսինքն` պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի՞ ծառայող է պարգևատրվել, յուրաքանչյուրը որքա՞ն դրամով, ինչքա՞ն է կազմում պարգևատրման ընդհանուր գումարը: Միաժամանակ պարզ չէ, թե 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները պարգևատրման արժանի ի՞նչ հաջողություններ են գրանցել: Ինչն էլ տարատեսակ  խոսակցությունների և մեկնաբանությունների առիթ է տալիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր