Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

20 մար 2018 14:47

Հայտնի է հայկական ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի բախման պատճառը

Վորոնեժի մարզում հայկական ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի պատճառն է դարձել ավտոբուսի հանդիպակաց գոտի դուրս գալը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության հերթապահը։
 
«Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 9.00–ին Պավլովսկի շրջանում։ Mercedes մակնիշի ավտոբուսը, որը Հայաստանից Մոսկվա էր մեկնում, բախվել է Ռոստով մեկնող բեռնատարին։
 
Ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց գոտի։ Զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները»,–նշել է գործակալության զրուզակիցը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր