Ընտրեք մեկ բյուրեղ. այն կասի՝ կյանքի որ փուլում եք այժմ
Ուշադրությամբ նայեք այս բյուրեղներին: Ընտրեք այն բյուրեղը, որը ձեզ հենց այս պահին գրավեց, այլ ոչ այն՝ որը սիրում եք, կամ ձեր սիրելի գույնն է:
Օպալ՝ կյանքում դուք հանգիստ և խաղաղություն եք փնտրում: Այս պահին դուք ցանկանում եք ամեն կերպ հանգստացնել ձեր հույզերը, լսել ներքին ձայնը: Հնարավոր է՝ վերջին ժամանակներում շատ սթրեսի եք ենթարկվում և դուք ցանկանում եք անջատվել ամբողջ աշխարհից:
Կանաչ մալաքիտ՝ եթե ընտրել եք այս բյուրեղը, ապա այժմ դուք գտնվում եք կյանում լուրջ փոփոխությունների փուլում: Ցանկանում եք ավելի պրակտիկ լինել, փոխել կյանքի ձեր ոճը: Այս ամենը փոխելու համար պետք է, որ ամբողջ էությամբ դուք փոխվեք:
Արև բյուրեղ՝ եթե ձեզ գրավել է այս քարը, ապա դուք հիմա ձեզ լավատես եք զգում, որը վստահ է լավ ապագայի վրա: Արևի տաքությունը ձեզ էներգիա է տալիս: Դուք սիրում եք դրսում ժամանակ անցկացնել, հոգ տանել ձեր առողջության մասին և հաղթահարել ձեր վախերը:
Օբսիդիան՝ այս քարը փակման քար է: Եթե այն ընտրել եք, ապա անուղղակիորեն ասում եք. «ես պատրաստ եմ իմ բացասական սովորություններից ազատվել»: Այժմ ձեզ մոտ այնպիսի շրջան է, երբ դուք ավելի ուշադիր եք դառնում ձեր նկատմամբ և ավելի իմաստուն՝ ձեզ շրջապատող անձանց նկատմամբ:
Քոուլին՝ եթե ընտրել եք այս քարը, ապա վերջերս «այլ աշխարհից» հաղորդագրություն եք ստացել: Դա կարող է լինել երազների միջոցով, տեսիլքների կամ թվերի միջոցով: Այժմ դուք կյանքում ձեզ վեցերորդ զգայարանն եք լսում, ձեր ներքին ձայնին: Պետք է նշել, որ դուք իրոք սովորել եք լսել և վստահել նրան:
Դալմատին Ջասպեր՝ այժմ հենց յան ժամանակն է, երբ պետք է ձեր կյանք ավելի շատ հաճույք և հումոր ներգրավեք: Եթե այս քարն եք ընտրել, ապա ձեր ներքին ձայնը բառացիորեն բղավում է. «Նորից խաղա, նորից, կրկին: Հանգստացիր և վայելի»: Հնարավոր է, որ վերջին ժամանակներում ձեզ մի փոքր անհանգիստ, հիասթափված և չափազանց ցինիկ