Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

23 մար 2018 20:50

Ամուր և փայլուն մազեր ունենալու գաղտնիքը

Ամուր և փայլուն մազեր ունենալու գաղտնիքըՇամպունները, որոնք պարբերաբար օգտագործվում են մեր կողմից, մեծ քանակով քիմիական միջոցներ են պարունակում: Դրանք կարող են վնասել թե գլխամաշկին, թե մազերին: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ տանը կարող եք բնական շամպուն պատրաստել, որը կամրացնի մազերն ու դրանց փայլ կհաղորդի:
Բաղադրիչներ
2 ձվի դեղնուց
1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
ջուր:
Բոլոր բաղադրիչները խառնեք, օգտագործեք շամպունի փոխարեն: Լավ լվացեք մազերը: Եթե ձվի հոտը տհաճ է ձեզ համար, կարող եք խնձորի քացախ օգտագործել:
Հարկավոր է
2 թեյի գդալ խնձորի քացախ
1 բաժակ ջուր:
Խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք շամպունից հետո: Խնձորի քացախի հոտը կանհետանա, երբ մազերը չորանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր