Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 մար 2018 13:02

Ռուսական առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով վիրավորների թվում նաև հայեր կան. մանրամասներ

Ռուսական առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի  հետևանքով վիրավորների թվում նաև հայեր կան. մանրամասներ ՌԴ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թվում նախնական տվյալներով կան նաև հայեր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տվյալներով` հայեր կան վիրավորների թվում: Հետևեք սոցիալական ցանցերում մեր գրառումներին, երբ նորություններ լինեն, կհայտնենք», -ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը: Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով հաստատված է 56 մարդու զոհվելը: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը: Հոսպիտալացվել է 12 մարդ, իսկ 36-ին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել: Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր