ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

26 մար 2018 17:20

Տղամարդը կնոջն ընտրում է առաջին հայացքից

Տղամարդը կնոջն ընտրում է առաջին հայացքից
Ճի՞շտ է, որ առաջին տպավորությունը խաբուսիկ է, թե՞ այն շատ բան կարող է պատմել մարդու մասին:
Հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ առաջին տպավորությունն, իսկապես, հիմք կարող է ծառայել երկու սիրող զույգերի հարաբերությունների հետագա ձևավորման վրա: Սա վերաբերում է նաև տղամարդու և կնոջ միջև ձևավորվող հարաբերություններին:
Նման եզրահանգման գալու համար գիտնականներին օգնել են ուսանողները: Նրանցից պահանջվել է կարծիք հայտնել իրենց նոր դասախոսի մասին՝ կիսամյակի սկզբում և վերջում: Այդ ընթացքում հնարավոր էր կարծիքը փոխել: Արդյունքում պարզվել է, որ առաջին տպավորությունը մարդու մասին կիսամյակի վերջում մնացել է այնպիսին, ինչպիսին կիսամյակի սկզբում էր:
Հետաքրքիր է, որ տղամարդիկ հակված են դատելու կնոջ մասին հենց առաջին հանդիպումից հետո: Մասնագետների դիտարկման համաձայն, իսկապես, հենց սկզբից կարելի է նկատել, կա՞ զրուցակիցների միջև համակրանք, թե՞ ոչ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր