Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է          Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ       «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները    

27 մար 2018 17:05

Ապրիլի 1-ից մարզերում ևս հաց-հացամթերք տեղափոխող մեքենաները պետք է սանիտարական անձնագիր ունենան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ս/թ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար:
Սանիտարական անձնագիր ունենալու պահանջը մսի տեղափոխման դեպքում կգործի սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համապատասխան, որի մասին կտրվի լրացուցիչ ծանուցում և տեղեկատվություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր