Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

28 մար 2018 16:00

Ոչ թե 64, այլ 384. ճշտված աղբյուրը հայտնել է Կեմերովոյի զոհերի իրական թիվը. ռուսական ԶԼՄ-ները և իշխանությունները ստում են

 Ոչ թե 64, այլ 384. ճշտված աղբյուրը հայտնել է Կեմերովոյի զոհերի իրական թիվը. ռուսական ԶԼՄ-ները և իշխանությունները ստում են
Ըստ պաշտոնական տվյալների՝ Կեմերովոյի  ողբերգական դեպքի զոհերի թիվը 64 է: Եվ այս թիվը տեսնելու համար պետք է շատ փորփրել: Պաշտոնական հաղորդագրությունները շեշտը դնում են ողբերգության պատճառների, ենթադրությունների վրա, առաջին տեղում են նաև պաշտոնական ներկայացուցիչների խոսքերը: Zen.yandex.ru-ում բլոգերը հրապարակել է իր ճշտված ինֆորմացիան, ըստ որի՝ իրականում զոհերի թիվը 384 է:
«Առավոտյան 10-ից ես փորձում էի ճիշտը գտնել: Երբեք չէի մտածի, որ լրագրող լինելով՝ դժվարություններ կունենամ փաստերը ստուգելու առումով: Միացնում եմ հեռուստացույցը՝ սուտ, կարդում եմ սոցիալական ցանցերը, այնտեղ կան շշուկներ, անգամ եթե կան փաստեր, ապա դրանք կեղծելն ամենահեշտն է: Ես դա լավ գիտեմ:
Ոչ մի տեղ չկան հարազատներ, ոչ մի տեղ: Միայն շշուկներ կան այն մասին, որ նրանք դիմումներ են ստորագրում լռելու մասին՝ երեխաների դիերը ճանաչելու դիմաց: Այդ տողերը կարդալով՝ առավոտյան ինձ թվում էր, թե ավելի հիմար բան չէի կարող լսել, սակայն այժմ հավատում եմ...
Կեսօրին Ռուսաստանի ՔԿ-ի պաշտոնական ամփոփումներին չսպասեցի: Մոսկվայի ԱԻՆ-ի իմ կոնտակտները ստուգեցի, սակայն ասացին, որ իրենց մոտ լռություն է: Կեմերովոյից Մոսկվա ինֆորմացիան շատ երկար ժամանակում կհասնի:
Եվ միայն կես ժամ առաջ՝ որոնումների երկար ժամերից հետո, հաջողվեց դուրս գալ Կեմերովոյում ստուգված մարդու վրա: Ես չեմ կարող բարձրաձայնել աղբյուրը, սակայն ես պատասխանատու եմ ինֆորմացիայի ճշգրտության համար: Մահացածների թիվը 64 չէ, նրանք 384-ն են (այս պահի դրությամբ), նրանցից 30-ը՝ մեծահասակներ, իսկ մնացածը մանուկներ և դեռահասներ
Ողբերգության մասշտաբը չի փոխանցվի բառերով: Եվ ես ցավում եմ, որ այսօր վերջնականապես թաղեցի լրագրությունը: Կիսվեք, լայքեր դրեք այս նյութին, կեղծ ԶԼՄ-ներ և դատարկ խոսքեր: Այնտեղ այրվել են մեր երեխաները, և մենք պարտավոր ենք պատասխան տալ նրանց համար»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր