Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 փետ 2020 11:36

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2924-ի, վիրուսը ներթափանցել է աշխարհի 60 երկրներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2924-ի, հաստատվել է 85 212 դեպք, ապաքինվել է 39 539 մարդ:
worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ կորոնավիրուս է գրանցվել աշխարհի արդեն 60 երկրներում: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Չինաստանում, երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ վերջին օրերին գրանցվել է վարակման նոր 594 դեպք եւ մեկ մահվան դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2931-ի, զոհերի թիվը՝ 17-ի:
իտալիայում վերջին օրերին նոր դեպքեր չեն գրանցվել, վարակվել է ընդհանուր առմամբ 889 մարդ, մահացել՝ 21 մարդ:

իրանում 388 վարակման եւ 34 մահվան դեպքեր են գրանցվել, նոր վիճակագրություն դեռ չկա: Շատ մասնագետներ ուշադրություն են դարձնում նրան, որ այլ երկրներում կորոնավիրուսից մահացության մակարդակը զգալիորեն ցածր է: Դա կարող է նշանակել, որ կամ Իրանում վարակվածներն իսկապես ավելի շատ են, կամ ինչ-ինչ պատճառներով մահացությունն այնտեղ իսկապես բարձր է, քան այլ երկրներում:
ճապոնիայում գրանցվել է վարակման 236, մահվան 5 դեպքեր: Եվս 3 նոր պացիենտ է հայտնաբերվել ԱՄՆում, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 66 է, մահվան դեպքեր չեն գրանցվել:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր