Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 մար 2018 11:41

Արցախում պայթյունի հետեւանքով զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են. Դ․ Բաբայան

Արցախում պայթյունի հետեւանքով զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են. Դ․ ԲաբայանԱրցախի մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով զոհվածները HALO Trast միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներն են: 
Ականապայթյունի հետեւանքով կա երեք զոհ, երկու վիրավոր:

Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավթի Բաբայանը: «Միջազգային այս կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Այդ աշխատանքներն իրականացնող խումբը պայթել է ադրբեջանական ականներից: 3 զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասաց Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են, վիրավորների  վիճակը բարելավելու համար։
«HALO Trust» միջազգային կազմակերպությունը մի քանի տարի է ինչ զբաղվում է ականազերծման աշխատանքներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր