Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 մար 2018 15:30

Ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիրահատություններն ավարտվել են.մանրամասներ

Ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիրահատություններն ավարտվել են.մանրամասներՄարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկու հիվանդների վիրահատություններն արդեն ավարտված են:
«Նրանցից մեկի՝ 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էին ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանի երկու վերջույթներն էլ անդամահատվել են. վիճակը ծանր է»,- տեղեկացրել է Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ դժբախտ պատահարի հետևանքով երեք հոգի մահացել են: Նրանք «The HALO Trust» ականազերծող կազմակերպության աշխատակիցներ էին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր