Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում          Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից       Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան    

30 մար 2018 13:05

Աղջիկը մահացել է «մոգական ծիսակարգի» ժամանակ

Թաիլանդի հյուս-արեւելքում գտնվող Չայյապհուն նահանգում 18-ամյա աղջիկը մահացել է բուդդիստական վանականների հագուստով անհայտ անձանց կողմից դիվահարությունից մաքրման մոգական ծեսի անցկացման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Khom Chat Lik-ը:
Ծիսակարգի ժամանակ «վանականները», որոնց սրբազան կարգավիճակը ստուգվում է տեղական իշխանությունների եւ վանական համայնքի կողմից, ստիպել են աղջկան երկու մեծ բաժակ «սրբագործված ջուր» խմել, իչիվ հետո նա կորցրել է գիտակցությունը: Մի քանի ժամ անց, այդպես էլ գիտակցության չգալով, նա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է թերթը:
«Վանականները» կապ են պահպանել մահացած աղջկա ծնողների հետ ընդհուպ մինչեւ նրա դիակիզումը՝ վստահեցնելով, որ կստանձնեն նրանց դստեր մահվան պատասխանատվությունը, սակայն դիակիզման հաջորդ օրը անհետացել են գյուղից, ինչից հետո միայն ծնողները որոշել են դիմել ոստիկանություն:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր