Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 մար 2018 15:44

Գուշակություն «Նոստրադամուսի շրջանը». ստացեք ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանը

Գուշակություն «Նոստրադամուսի շրջանը». ստացեք ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանըՀայտնի պայծառատես Նոստրադամուսի անունը հայտնի է բոլորին: Նրա գուշակությունները զարմանալի ճշգրտությամբ կատարվում էին: 
Ներկայացնում ենք «Նոստրադամուսի շրջանը» գուշակությունը: Պարզապես տվեք ձեզ հուզող հարցը և ընտրեք 1-17 միջակայքից մի թիվ:

1.Այո՛, կամքի ուժն ու համբերատարությունը ձեզ կօգնեն հասնել հաջողության: Ականջ դրեք մտերիմների խորհուրդներին և ձեր ներքին ձայնին:


2.Այո՛, մոտակա ժամանակներս կկատարվի մի բան, որը ձեզ շատ կուրախացնի: Կարևորը՝ մի կենտրոնացեք մանրուքների վրա և զինվեք համբերությամբ:


3.Այո՛, հաջողությունը վազում է ձեր ուղղությամբ: Պարզապես վայելեք, ձեր հաջողակ շրջանը սկսվում է:


4.Մի շտապեք, ձեր ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Դուք սխալ ուղղությամբ եք գնում, փորձեք նորից վերլուծել ձեր ունեցած ինֆորմացիան:


5.Մի փորձեք լուծել մի խնդիր, որը դեռևս չի ծագել: Հանգստացեք և կտրվեք այդ թեմայից, ժամանակը դեռ չի եկել:


6.Պետք չէ մարդկանց կուրորեն հավատալ: Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ձեր հանդեպ չարությամբ են լցված: Աչալուրջ եղեք:


7.Դուք կհասնեք ցանկալիին միայն ինչ-որ մեկի օգնությամբ: Մի վարանեք խնդրել մտերիմների օգնությունը:


8.Հույսը դրեք ձեր ինտուիցիայի վրա: Ձեզ մոտ ամեն բան կստացվի, սակայն դրա համար դուք պետք է շատ ջանք թափեք:


9.Ամենայն հավանականությամբ, այո, ճակատագիրն օգնում է ձեզ: Ցանկալին կլինի ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք:


10.Դժվար թե: Դուք չափազանց անինքնավստահ եք և ամաչկոտ: Շրջապատող մարդիկ ձեզ կասկածելի և ոչ վստահելի մարդ են համարում:


11.Եկել է գործելու ժամանակը, նախաձեռնություն ցուցաբերեք, և ամեն բան կստացվի:


12.Երբեմն ամեն բան դասավորվում է ոչ այնպես, ինչպես դուք ուզում էիք: Սակայն հավատացեք, այդպես ձեզ համար շատ ավելի լավ կլինի:


13.Մի պահ կանգ առեք և մտածեք՝ արդյոք դուք իսկապես ուզում եք այն, ինչի մասին հարցնում եք: Ձեզ տանջում են կասկածները, ուստի և պատասխանը հստակ չէ:


14.Խոչընդոտներն ու դժվարությունները պետք է ամրացնեն ձեր կամքի ուժը: Հավաքվեք և պայքարեք ձեր ուզածի համար մինչև վերջ:


15.Այո՛, պատահականություններ չեն լինում: Ձեր նպատակն արդեն նշմարվում է հորիզոնում: Այնպես որ, հավաքվեք և մի վարանեք:


16.Դուք լի եք կասկածներով և վախերով: Ազատվեք ողջ բացասականից և բաց եղեք դրականի համար: Միայն այդ պարագայում դուք կկարողանաք հասնել ցանկալիին:


17.Հաջողությունը ձեր կողմ է թեքվել: Ձեզնից արդեն ոչինչ այլևս կախված չէ: Համբերեք, երջանկությունն արդեն մոտ է:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր