Ամերիկայում ուսուցչուհուն պատժել են 4 աշակերտի հետ սեքսով զբաղվելուց համար

26-ամյա Ջեսի Գոլինը խոստովանել է, որ ինտիմ կապի մեջ է մտել 4 աշակերտների հետ: Նրան դատապարտել են 42 ամսվա պայմանական ազատազրկման: Բացի այդ աղջկան կընդգրկեն սեռական բնույթի հանցագործություններ իրականացրած անձերի ցուցակում:
Տուժածներից միայն մեկն է անչափահաս եղել: Բոլոր չորս աշակերտները ցուցմունքներ տալու ժամանակ հայտարարել են, որ Գոլինը սկսել է շփվել իրենց հետ նամակագրության միջոցով: Պատանիներից մեկը պատմել է քննիչներին, որ ուսուցչուհին իրեն ոչ պարկեշտ հաղորդագրություններ և իր ինտիմ լուսանկարներն է ուղարկել:
Մի օր նա դպրոցից իր տուն է տարել աշակերտին, որտեղ սեռական կապի մեջ է մտել վերջինիս հետ:
Գոլինը ձերբակալվել է: Հայտնի է, որ աղջիկն ամուսնացած է և խոստովանել է իր հանցանքների մասին դպրոցի տնօրենին: