Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

02 ապր 2018 13:26

Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ

Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալՇատերն են անհանգստանում միայն այն մտքից, որ ստիպված են լինելու ողջ կյանքը նվիրել մի մարդու։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդկանց մի մասն էլ վախենում է, որ ընտանեկան կյանքն այնքան էլ վառ և հագեցած չի լինի։ Կենդանակերպի որոշ նշանների համար պարտավորություններն անթույլատրելի շքեղություն են։ Չի կարելի ասել, թե նրանք երբեք չեն հաջողում սիրո հարցում, պարզապես երկարաժամկետ հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։ Ահա կենդանակերպի այն 4 նշանների ներկայացուցիչները, որոնք կարող են «ոչ» ասել։
Խոյ։ Խոյերն ունեն կյանքի իրենց կանոններն ու ստանդարտները։ Շատ հազվադեպ դեպքերում Խոյերը պատրաստ են զիջումների գնալ սիրային հարաբերություններում։ Ահա ինչու են այդքան պոտենցիալ զուգընկերներ մերժվում։ Նրանք չեն ընտրում զուգընկերոջը սպասելու կամ թողնելու տարբերակներից որևէ մեկը։ Ընտրությունը չափազանց բարդ է, և Խոյերը գերադասում են խուսափել դրանից։ Ես-ն առաջնահերթություն է։ Խոյերը երբեք չեն կարող տրվել ուրիշին։ Նրան գնահատում են իրենց, իսկ մյուսները նրանց էգոիստ են համարում։
Երկվորյակներ։ Երկվորյակները հրաշալի խոսակիցներ են։ Նրանք հմայիչ են, ինքնավստահ։ Բայց երբ խոսքը երկարաժամկետ հարաբերությունների և պարտականությունների մասին է, Երկվորյակները դժվարություններ են ունենում։ Նրանք «սեղմվում են» և հրաժարվում հրապարակել իրենց մտքերը։ Երկվորյակների համար մարդկանց հետ շփումը հաճույք է, բայց լուրջ հարաբերությունների բեռն իրենց վրա վերցնել չեն կարողանում։
Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում չափազանց լուրջ վերաբերվել կյանքին։ Նրանք գնահատում են միայնությունը, սիրում պատահական ծանոթությունները, բայց նրանք անշարժանում են, երբ ամեն ինչ լրջանում է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ամենից բարձր են գնահատում են ազատությունն ու անկախությունը։ Նրանք զգում են, որ հարաբերությունները խեղդում են և կարող են խոչընդոտ դառնալ նպատակներին հասնելու գործում։
Ջրհոս։ Ջրհոսները սիրում են խորը և ինտիմ կապեր հաստատել։ Բայց սերը երկարատև հարաբերություններով տանելը նրանց համար չափազանց է։ Ջրհոսներն անկայուն բնավորություն ունեն. դժվար է ասել, թե ինչ կլինի նրանց հետ այս կամ հաջորդ պահին։ Հենց այդ պատճառով էլ նրանց զուգընկերները կարող են փախչել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր