Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 ապր 2018 21:00

Ո՞վ կրակեց, ո՞նց եղավ, որ վիրավորվեցին. Գագիկ Եղիազարյանը` «Սասնա ծռերի» 10 անդամի վիրավորվելու մասին

Կան բազում չհրապարակված ապացույցներ երկրում իրող հանցավոր երեւույթների վերաբերյալ, որի հեղինակն ու պատասխանատուն ամբողջ իշխանությունն է:  Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը:
«Երկրում տիրող իրավիճակի պատճառով է, որ էն հիվանդ կինը, որը իր Սահմանադրական իրավունքները չի կարողանում իրացնել, ներկայացվող մեղադրանքի համաձայն  10 հազար դրամ է իբրեւ գողացել եւ դրա համար պատիժ ստացել, բայց էդ մարդը իր երկրի Սահմանադրության մեջ ամրագրված սոցիալական արդարությունը չի կարողացել իրականացնել: Պետությունը իր անգործունակության պատճառով փորձում է պետական մեկ այլ մարմնի միջոցով դատել էդ մարդուն: էդ բոլորը մի համակարգի մեջ է պետք դիտարկել, դատարանը առանձին  մարմին չի, դա պետության մի մասն է: Հիմա մենք բազմաթիվ ապացույցներ ենք հրապարակում, որ պետության ղեկավարները, ամբողջ պետական համակարգը հանցավոր երեւույթներից է բաղկացած, հանցավորությամբ է զբաղված, էդ բոլորի մասին խոսք չի գնում: Այսօր ոչ մի ապացույց չի հրապարակվել, որը կարող է կապ ունենալ մեր իրական արարքի հետ »,- ասաց Գագիկ Եղիազարյանը:
Նա հավելեց, որ մինչեւ այսօր որեւէ ապացույց չի ներկայացվել, թե ինչպես վիրավորվեցին «Սասնա ծռերի» անդամներից 10 հոգի ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ:
«Ո՞վ կրակեց, ո՞նց եղավ, որ վիրավորվեցին, դրա համար առանձին քրեական գործ չէր լինելու, բայց դրա մասին չխոսվեց եւ չի խոսվելու, քանի որ դա ձեռնտու չէր հանցավոր իշխանավորներին»,- ասաց Եղիազարյանը:
Մեսրոպ Մակյանն էլ հակադարձեց, որ վիրավորվելու մասին ապացույցները կարող են իրենք ներկայացնել, ինչին Եղիազարյանը պատասխանեց, որ իրենք կալանքի տակ գտնվելով զրկվել են բոլոր իրավունքներից եւ պարտավոր էլ չեն ներկայացնել այդ ապացույցները:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։
Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր