Գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հողերի պարտադիր օգտագործման հայեցակարգը

Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, Իգնատի Առաքելյանն ասաց,
որ իրականացնելու են արհեստական սերմնավորման ծրագիր,
լիզինգի ծրագրի ընդլայնում, ուշադրության կենտրոնում են պահելու գյուղատնտեսական ռեգիստրին, ապահովագրությանը, Գյուղատնտեսության մասին օրենքին՝ հարակից օրենքներով, հողային օրենսգրքի համապատասխան փոփոխությունը. «Գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հողերի պարտադիր օգտագործման հայեցակարգը, որը ենթադրում է վարձակալության հանձնելու պարտադիր օգտագործումը և ոչ թե սեփականության»:
Անդրադարնալով անասնապահության ոլորտին, Իգնատի Առաքելյանը նշեց, որ բոլոր գյուղացիները, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ ոգևորված էին «Գյուղացին կարողացավ բարձր գնով վաճառել այն կենդանին,
որը արդյունավետություն չէր տալիս։ Խոտանման ենթակա կենդանին մորթվեց,
քանի որ մինչ այդ ձեռք էր տալիս պահելը։ Հիմա վերականգնում է գլխաքանակը, երկու-երեք տարվա ընթացքում գլխաքանակը կմեծանա»։
Իսկ
ներկրման առումով գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ներկրվում է թռչնամսի մինչև 65 տոկոսը, խոզի մսի 55 տոկոսը, իսկ անցած տարի ներկրվել է հացահատիկի 45 տոկոսը: