Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

09 ապր 2018 16:35

Դադարեք դիմանալ ցավին․ ազատվեք կրունկի, ոտնաթաթի ցավից

 Դադարեք դիմանալ ցավին․ ազատվեք կրունկի, ոտնաթաթի ցավից
Ներբանային ֆասցիտի դեպքում ուժեղ, անտանելի, սուր ցավեր են առաջանում։ Ցավ կարող է զգացվել երկար ժամանակ քայլելու կամ աստիճաններ բարձրանալու ընթացքում։
Խնդրի առաջացման պատճառ է դառնում սխալ ընտրված կոշիկը, ռիսկի գործոններ են տարիքը, ճարպակալումը, նստակյաց կյանքը։ Կայքն առաջարկում է վարժություններ, որոնց պարբերական կատարման դեպքում կարող եք մոռանալ այս խնդրի մասին։
Սրբիչով ձգումներ։ Սրբիչի ծայրերը բռնեք, ոտքը դրեք սրբիչի մեջտեղում։ Ոտքն ուղղեք, սրբիչը ձգեք դեպի որովայնը։ Պահեք 15-30 վայրկյան, կրկնեք 2-4 անգամ։
Ձգումներ պատի մոտ։ Կանգնեք պատի առաջ, մի ոտքը դրեք մյուսից հետ։ Այդ դիրքում մնացեք 15-30 վայրկյան, 2-4 անգամ։
Ոտքերի ձգումներ։ Այս վարժությունը նախատեսված է ոտքերի ներքևի հատվածի համար։ Նստեք ծնկների վրա, թաթերը՝ գետնին, կրունկները՝ վերև։ Պահեք 15-30 վայրկյան, կրկնեք 2-4 անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր