Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

12 ապր 2018 12:28

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործը կքննվի նորից

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործը կքննվի նորիցԳեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործը դատարանում կքննվի նորից:
Բանն այն է, որ սույն գործով նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են եւ նա նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Նշենք, որ Հայկ Հակոբյանի սպանության գործով մի քանի դատական նիստեր են տեղի ունեցել, անգամ վկաներ հարցաքննվել: Այս նիստը գործով ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանի միջնորդությամբ անցկացվում էր դռնփակ: Այսօր Ռուստամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կրկին միջնորդելո՞ւ է, որ այս նիստերը դռփնակ քննվեն, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Այս նիստը չի կարող դռնբաց քննվել»: Նա բազմիցս պնդել է, որ իր պաշտպանյալի անվտանգությունը սպառնալիքի տակ է եւ դռնփակ քննվելու պատճառը հենց դա է: Նիստերից մի քանի ժամանակ անգամ միջադեպ է տեղի ունեցել տուժողի կողմի եւ մեղադրյալի միջեւ:
Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է 2016 թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: Նրա սպանության մեջ մեղադրվում է Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր