Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

13 ապր 2018 13:25

Տավուշի մարզում ական է պայթել. կան վիրավորներ

Տավուշի մարզում ական է պայթել. կան վիրավորներԵրեկ՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է և 37-ամյա Արամ Դ.-ն։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետևանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր