Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին          ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը       Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել    

17 ապր 2018 11:14

Հանրապետականներն ԱԺ-ում են. նիստը գումարվելու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորները այս պահին գտնվում են ԱԺ-ի շենքում:

«Նիստը գումարվելու է: Որքանով որ հասկանում եմ` բոլոր հանրապետականներն այստեղ են: Գիշերն են եկել, թե ոնց են եկել, բայց էստեղ են: Ես տեղեկություն ունեմ, որ բոլորն այստեղ են, ու նիստը կգումարվի: Կարծում եմ, որ անպայման պետք է դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ոնց Հյուսիսային Կորեայում են ընտրվում»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հրահանգ են ստացել գիշերել ԱԺ-ում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր