Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

18 ապր 2018 15:00

Դիետա. 2 օրվա ընթացքում նիհարում ենք 5 կգ

Ներկայացնում է դիետա ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի համար:
Դիետան տևում է մոտ 2-3 շաբաթ՝ կախված նրանից, թե որքան ես ուզում նիհարել: Այն բաղկացած է 5 փուլից օրվա ընթացքում՝ նախաճաշից առաջ, նախաճաշ, հետճաշիկ, ճաշ և ընթրիք:
1. Օրը սկսեք մեկ բաժակ կիտրոնաջուր խմելով:
2. Նախաճաշի համար օգտագործեք միայն մրգեր կամ բանջարեղեն սմուզի վիճակում: Ինչ էլ ընտրեք, հիմնական բաղադրիչը պետք է հատապտղային լինի: Հատապտղային կոկտեյլից պետք է բացառել ընկուզեղենը և սերմերն առավոտյան ժամերին:
3. Հետճաշիկը պետք է լինի ճաշից առնվազն 3 ժամ առաջ: Կարող եք թարմ մրգեր կամ բանջարեղեն վերցնել կամ չափավոր քանակի ընկուզեղեն ու սերմեր:
4. Ճաշի համար կարող եք ազատորեն ձեզ դուր եկող որևէ բան ընտրել, մի մոռացեք աղցան ներառել (վարունգ, լոլիկ, հազար և այլն):
5. Ճաշի ժամին ըստ ցանկության հատապտուղներ կերեք: Հատապտուղները պետք է օրվա ընթացքում վերջին ուտելիքը լինեն: Օրը սկսեք և ավարտեք հատապտուղներով:
Օրական խմեք առնվազն 8 բաժակ ջուր: Դիետայի ընթացքում սննդակարգից ամբողջովին բացառեք հացը, վերամշակված սննդամթերքը:
Խորհուրդ տրվող սննդակարգ՝
1. Նախաճաշ՝ ամեն օրը սկսեք կիտրոնի հյութով 1 բաժակ տաք ջրով, այն պետք է խմել նաճաշից առնվազն 30 րոպե առաջ:
Հատապտղային կոկտեյլ՝
1/2 բաժակ հապալաս
1 բուռ սպանախ
1 բանան
1/3 բաժակ ջուր
2. Հետճաշիկ՝ խնձոր, 1 բուռ ընկուզեղեն կամ սերմեր կամ բանջարեղեն, օրինակ՝ գազար (2 հատից ոչ ավել): Եթե մի օր խնձոր ուտեք, մյուս օրը գազար վերցրեք:
Շաբաթական մեկ կամ երկու անգամ կարող եք հետճաշիկի համար տնական վարսակով բլիթներ ուտել, բայց ոչ չափից շատ:
3. Ճաշ՝ խորոված կարտոֆիլ, խաշած ձու կամ ձուկ և աղցան՝ համեմված խնձորի քացախով, ձիթապտղի յուղով և մի քիչ աղով:
Միաժամանակ մի կերեք կարտոֆիլ, ձուկ, կերեք կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:
4. Ընթրիք՝ մեկ բաժակ հատապտուղներ ըստ ցանկության (ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ և այլն):
Նման սննդակարգի հետևեք հաջորդ 2 շաբաթներին և հետևեք, թե ճարպն ինչպես է այրվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր