Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 ապր 2018 12:05

Լարված իրավիճակ՝ Նոր Նորքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարված իրավիճակ՝ Նոր Նորքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԺամը 11.00-ից ՀՀ տարբեր քաղաքներում բողոքի գործողությունները սկսվել են: Արարատի հրապարակում մարդիկ պատրաստվում են ավտոերթի, միջադեպ տեղի ունեցավ, մի խումբ մարդիկ կարծես թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքացիները հավաքվեն հրապարակում: Լեզվակռիվ տեղի ունեցավ քաղաքացիների միջև: Նրանցից մեկը հայտարարեց՝ քսան օր էս գործի մեջ եմ, մյուսները, թե Այգեվանից եկել, այս քաղաքի անդորրը խանգարում ես: Այնուհետև «Ազատության» ուղիղ եթերում նկատելի էր, որ այդ մի խումբ մարդիկ հերթով հավաքված քաղաքացիների հետ զրուցում էին հեռվում: Նրանք նշեցին, թե գլոբալ խնդիրներ ունեն և ունեն ամենամարդկային պատգամավորը՝ Արայիկ Գրիգորյանը: Արարատի քաղաքացիների մեկը վրդովված հայտնեց՝ 14 հազար թոշակ էի ստանում, դա էլ կտրեցին: Սենց շարունակվեց՝ բոլորս թողնելու ենք գնանք այս երկրից: Զուգահեռաբար Էջմիածին քաղաքում մի խումբ երիտասարդներ դուրս են եկել բողոքի ցույցի: Տարբեր մեքենաներ նրանց միանում են ազդանշաններով: Նիկոլ Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ այս պահին գտնվում է Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Նա չի կարողանում քայլերթը փողոց դուրս բերել: Ոստիկանությունը փոխել է դիրքորոշումը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթն ապօրինի է, և թույլ չեն տալիս քայլերթը փողոց դուրս բերել: Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին վստահեցրեց. «Օրենքը լիազորում է ցանկացած քաղաքացու առանց իրազեկման անցկացնել երթ: Օրենքը թույլ է տալիս հրատապ երթերն իրականացնել առանց իրազեկման»: Մինչդեռ պարոն Օսիպյանը հայտարարեց, թե ճիշտ կլինի, որ դադարեցնեն և օգտվեն այն իրավունքից, որ լիազոր մարմինը տվել է»: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել փողոցները և անել այնպիսի գործողություններ, որպեսզի ոստիկանությունը չկարողանա հակաքայլեր գործադրել: Այս պահին կան Նոր Նորքից բերման ենթարկվածներ: Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունն իր դիրքորոշումը փոխել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նրանք հասկացել են, որ հեղափոխությունը տեղի է ունենում, բայց հետ շրջել հնարավոր չէ: Օսիպյանն ակնարկեց, որ նույնիսկ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեն: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ինձ ձերբակալեն կամ կալանավորեն, ես Երևանի և ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ ու փակել բոլոր ճանապարհները, շրջափակել պետական կառավարման, ոստիկանական բոլոր բաժինները և դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»: Պարոն Օսիպյանը ահազանգեց, որ քիչ առաջ ոստիկանի են գցել գետնին ցուցարարները, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա իրենց համախոհներից չեն, այլ ՀՀԿ-ի կողմից ուղարկված մարդիկ: Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին հավաքվել Նորքի 5-րդ զանգվածի «Տիտան» խանութի մոտ: Վալերի Օսիպյանն առաջարկեց երթ անել իրենց երթուղով, Նիկոլ Փաշինյանը 20 րոպե ժամանակ խնդրեց քննարկելու ոստիկանության առաջարկը: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր