Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 ապր 2018 20:30

Այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն։  Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա պատմել է, թե ինչ է կատարվել իր ձերբակալությունից հետո։ «Երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առեւանգեցին եւ հույժ գաղտնի պայմաններում տանում էին Սեւանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, նրանք չէին հասկանում։
Երբ ասում էի՝ Սերժի իշխանությունը այլեւս չկա, այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն, եւ այդ իշխանության անունն է Հայաստանի ժողովուրդ»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի, իրեն պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց X պահից, երբ սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, հասկացավ, որ մեր թավշյա հեղափոխությունը հաղթել է։
«Այսօր առավոտյան ինձ ասում էին, առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին։ Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից։ Ավելի ուշ ինձ առաջարկեցին, երբ Ձերբակալվածների պահման վայրի խցում էի, հրաժարական տա ապրիլի 25-ին։ Լսեցի բոլոր առաջարկները եւ արեցի իմ սեփական առաջարկը։ Ասացի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում։ Եւ նա երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասել է նա։
Փաշինյանը, սակայն, հիշեցրել է, որ օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված։ «Քայլ առաջին, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, դա արդեն տեղի ունեցած է։ Քայլ երկու ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին։  Դա պետք է տեղի ունենա մեկ շաբաթից։ Որից առաջ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է նա եւ հավելել. «Մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությւոնից հեռացման եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանները։ Եւ հիմա, քանի որ Սերժ Սարգսյանը այլեւ հեռացած է, մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը առավոտյան, ժամը 11-ին շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման շուրջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Եւ այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան լավ»։
Նա միանշանակ արձանագրել է. «Մեր հռչակած հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ։ Եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի»։
«Եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հույս ունեն, որ ստեղծվելու է իրավիճակ, թե իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին րոպե առաջ մոռանալ այդ միտքը։ Ժողովուրդը հաղթել է եւ այդ հաղթանակը պետք է ճանաչվի, աներկբա, առանց նախապայմանների»,- նշել է Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր