Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը.«Հրապարակ»          Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի.«Հրապարակ»       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա՝ նույնքանով կբարձրանա    

24 ապր 2018 21:40

Դիետա. 1 շաբաթվա ընթացքում 5 կգ նիհարելն իրատեսական է

 Դիետա. 1 շաբաթվա ընթացքում 5 կգ նիհարելն իրատեսական է
Վերջերս ճապոնացի բժիշկ Հիտոսի Վատանաբեն հասարակության հետ կիսվել է նիհարելու սեփական փորձով: Նա աշխարհին պատմել է առավոտյան բանանային դիետայի մասին, որն արդեն փորձարկում է ամբողջ Ամերիկան:
Ինչու՞ է այդ դիետան այդքան հայտնի դարձել: Վատանաբեն պնդում է, որ նիհարելու համար պետք է միայն սովորական նախաճաշը փոխարինել բանանով՝ օգտագործելով այն գոլ ջրի հետ:
Հիտոսի Վատանաբեն ասում է, որ գոլ ջրի հետ զուգորդված բանանը հանգեցնում է նյութափոխանակության արագացմանը, ուստի մարդը, ով պահում է բանանային դիետան, կարող է ճաշին և ընթրիքին ուտել ամեն ինչ և միևնույնն է, նա անխուսափելիորեն կնիհարի:
Գումարած ամեն ինչին, չհասած բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն օսլա, ինչի պատճառով մենք քաղց չենք զգում: Արդյունքում ճարպի այրման գործընթացն ավելի ինտենսիվ է կատարվում: Իսկ սենյակային ջերմաստիճանի ջուրը բարելավում է մարսողությունը և նվազեցնում է քաղցի զգացողությունը:
Ճապոնական դիետա
1. Ամեն օր պետք է պառկել քնելու մինչև ժամը 12-ը:
2. Ոչ մի դեպքում չի կարելի չափից ավելի ուտել:
3. Բացառել կաթնամթերքը և ալկոհոլը:
4. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:
5. Միակ թույլատրելի ըմպելիքը ջուրն է:
Դիետիկ ճաշացանկ
Նախաշաճ – 1 կամ մի քանի չհասած բանան և մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ճաշ – Կերեք այն, ինչ ուզում եք:
Ճաշից հետո՝ մինչև ընթրիք – Կարող եք միրգ ուտել:
Ընթրիք – Կերեք այն, ինչ ուզում եք: Կարևոր է չուտել 20:00-ից հետո և բացառել աղանդերը:
Ճապոնական դիետայի առավելությունները
1. Նյութափոխանակության բարձրացում, չափից ավելի ուտելու հավանականության նվազում:
2. Կոֆեինի բացառումը նորմալացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ և թուլացնում է ախորժակը:
3. Կաթնամթերքը և աղանդերի բացառումը պակասեցնում է ճարպերը և շաքարը:
4. Բանանը վիտամիններով և հանքանյութերով հարուստ միրգ է:
Ճապոնական դիետայի թերությունները
1. Որոշ մարդիկ լավ չեն ընդունում մաքուր ածխաջրերը:
2. Ֆիզիկական ակտիվության ոչ պարտադիր լինելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր