Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

25 ապր 2018 12:32

Էդմոն Մարուքյանը միանում է շարժմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»:
Նշենք, որ ավելի վաղ շարժմանը միանալու հայտարարությամբ հանդես էին եկել 
«Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան»,«Ժառանգություն»  կուսակցություննները։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր