«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 ապր 2018 14:00

Կարծում եմ՝ մենք կապահովենք Փաշինյանին վարչապետ ընտրելու համար բավարար քվեներ․ Մարուքյան

Կարծում եմ՝ մենք կապահովենք Փաշինյանին վարչապետ ընտրելու համար բավարար քվեներ․ Մարուքյան«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն:
Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- «Ազատությանն» ասաց Էդմոն Մարուքյանը:
«Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ և մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կուսակցությունից կամ ՀՅԴ-ից պետք է լինի: Ես կարծում եմ՝ կարող ենք ստանալ այդ ձայները»,- նաև նշեց Էդմոն Մարուքյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր