Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ       Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»    

26 ապր 2018 18:32

Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ. Փաշինյանը մանրամասները կպատմի հանրահավաքին

Թավշյա հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Քիչ առաջ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների եւ ուսանողական շարժման նիստը։
«Հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի եւ բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ»,- ասել է Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։
«Այսօր չափազանց կարեւոր, ստրատեգիական բնույթի ասելիք է լինելու, երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի շարժվենք առաջ՝ հեղափոխությունը հասցնելու տրամաբանական, բոլորիս համար ցանկալի հանգրվանի»,- նշել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր