«ՀՀ իշխանությունները բացառում են ուժի կիրառումը ընդդիմության կողմնակից ցուցարարների դեմ…»

«Ուժային մեթոդները մենք բացառում են իսկզբանե: Ուժային քայլերը մենք դիտարկում ենք միայն անկարգությունների ընթացքում, երբ առկա է քաղաքացիների կյանքի և առողջությանը սպառնալիք»,-ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական գործընթաց է, «հանրահավքների և ցույցերի ազատությունը կարգավորվում է օրենսդրությամբ»:
«Իրավիճակը պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում: Յուրաքանչյուր ոչ քաղաքական տարբերակները իրենցից ներկայացնում են սպառնալիք ապագայի համար: Ինչպիսին կլինեն որոշումները՝ չեմ կարող ասել: Խորհրդակցություններ են տարվում քաղաքական հանրության մասնակիցների հետ»,-ասել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարը: