Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

28 ապր 2018 13:30

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի. Արցախի ՊԲ

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի. Արցախի ՊԲԱնցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը` տալով հետագա գործողությունների համար անհրաժեշտ մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: Բանակի հրամանատարի համոզմամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակառակորդի հավանական սադրանքները կանխելու համար:
Առաջնագծում ստեղծված լարված իրադրությանն ապրիլի 23-ին անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և ծանր հրետանին հետ պահել առաջնագծից:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր