Ովքեր են պատասխանատվություն կրելու` միայն դո՞ւք, թե՞ այն երկու ուժը եւս. Ա. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
![](https://hayacq.com/uploads/posts/2019-01/1548838912_big_1478338069_1979320.jpg)
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ կիսում այն տեսակետը, թե յուրաքանչյուր բողոքի ակցիա երկու ամիս հետ է շպրտում երկրի զարգացումը. ես կարծում եմ` պայքարի ամեն օրը նոր պոտենցիալ է կուտակել զարգացման համար։ Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո լրջագույն ներդրումներ են լինելու հենց մեր հայրենակիցների կողմից»։
«Վագրային թռիչքների մասին առաջ էլ ենք լսել, դա կարծում եմ հեքիաթների ժանրից է»,-հայտարարեց Գագիկ Մելիքյանը։
«Պարոն Մելիքյան, հուսահատություն, կխնդրեի չսերմանել. եթե մինչ օրս չի հաջողվել, դա չի նշանակում, որ դա հետո էլ է այդպես լինելու։ Մեր շարժումը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ։ Հիմա փոխվել է մարդկանց տրամադրությունը։ Աշխատելու, արարելու տրամադրությունն այն կարեւորն է, որ կանխորոշելու է հետագա զարգացումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին հետաքրքրվեց. «Ըստ ձեզ` մեր իշխանության մեջ կան մարդիկ, որոնք քաղաքական, պետական գործչին վայել վարքագիծ են դրսեւորել։ Քաղբանտարկյալների մասին ձեր խոսքում դուք ասել էիք` թե ովքեր են քաղբանտարկյալ, դա կորոշեն մասնագիտացված ՀԿ-երը ու քաղբանտարկյալները ազատ արձակվեն։ Որոնք են այդ կազմակերպությունները, քանի որ հինգ հազար կազմակերպություն կա գրանցված մեր երկրում։ Ի վերջո, Սասնա ծռերը եւս քաղբանտարկյալներ են։ Նաեւ ուզում եմ իմանալ` ձեր կառավարության ձախողման համար ովքեր են պատասխանատվություն կրելու` միայն դո՞ւք, թե՞ այն երկու ուժը եւս, որոնք հայտարարել են շարժմանը միանալու մասին»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ թե իր տեսակետն է փոխվել տարբեր խնդիրների մասին, այլ այն գործնական խնդիրը, որը պետական շահերի սպասարկումն է. «”Այո, պետական ապարատում եղել են մարդիկ, որոնք պետական գործչին վայել պահվածք են ունեցել»: